Մարիո Գյոտցեն նախապատվությունը տալիս է «Բորուսիա» վերադառնալուն
SPORTՄյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նախապատվությունը տալիս է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու տարբերակին: Քիչ հավանական է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընդունի Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը, հաղորդում է Mirror-ը:
Գյոտցեն ցանկանում է հեռանալ «Բավարիայից», քանի որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին եւս երաշխիք չի տվել, որ նա տեղ կունենա հիմնական կազմում: Նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անցած մրցաշրջանում տեղ չէր տալիս Գյոտցեին մեկնարկային կազմում:
2014-ին «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխված Գյոտցեն Գերմանիայի անցած առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել է երեք գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



