Մարիո Գյոտցեն նախապատվությունը տալիս է «Բորուսիա» վերադառնալուն
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նախապատվությունը տալիս է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու տարբերակին: Քիչ հավանական է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընդունի Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը, հաղորդում է Mirror-ը:
Գյոտցեն ցանկանում է հեռանալ «Բավարիայից», քանի որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին եւս երաշխիք չի տվել, որ նա տեղ կունենա հիմնական կազմում: Նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անցած մրցաշրջանում տեղ չէր տալիս Գյոտցեին մեկնարկային կազմում:
2014-ին «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխված Գյոտցեն Գերմանիայի անցած առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել է երեք գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



