Չինաստանում թայֆունի պատճառով տարհանվել է շուրջ 230 հազար մարդ
ОБЩЕСТВОՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան Ֆուցզյան նահանգում հզոր «Նեպարտակ» թայֆունի մոտենալու հետ կապված տարհանվել է շուրջ 230 հազար մարդ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարդկանց տարհանել են այն շրջաններից, որոնք թայֆունի հետևանքով ռիսկային են համարվում: Մասնավորապես դա վերաբերում է այն շրջաններին, որտեղ կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջանալ:
Հրահանգվել է նավերին վերադառնալ նավահանգիստ: Ընդ որում, Ֆուցզյանում քաղաքացիական նավերի նավակազմում կա ավելի քան 30 հազար նավ:
Նախօրեին «Նեպարտակ» թայֆունը Թայվանի հյուսիս-արևելյան հատվածում երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, 70 մարդ վիրավորվել էր, իսկ հարյուր հազարավոր տներ` վնասվել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



