Չինաստանում թայֆունի պատճառով տարհանվել է շուրջ 230 հազար մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան Ֆուցզյան նահանգում հզոր «Նեպարտակ» թայֆունի մոտենալու հետ կապված տարհանվել է շուրջ 230 հազար մարդ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարդկանց տարհանել են այն շրջաններից, որոնք թայֆունի հետևանքով ռիսկային են համարվում: Մասնավորապես դա վերաբերում է այն շրջաններին, որտեղ կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջանալ:
Հրահանգվել է նավերին վերադառնալ նավահանգիստ: Ընդ որում, Ֆուցզյանում քաղաքացիական նավերի նավակազմում կա ավելի քան 30 հազար նավ:
Նախօրեին «Նեպարտակ» թայֆունը Թայվանի հյուսիս-արևելյան հատվածում երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, 70 մարդ վիրավորվել էր, իսկ հարյուր հազարավոր տներ` վնասվել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



