Չինաստանում թայֆունի պատճառով տարհանվել է շուրջ 230 հազար մարդ
SOCIETYՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան Ֆուցզյան նահանգում հզոր «Նեպարտակ» թայֆունի մոտենալու հետ կապված տարհանվել է շուրջ 230 հազար մարդ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարդկանց տարհանել են այն շրջաններից, որոնք թայֆունի հետևանքով ռիսկային են համարվում: Մասնավորապես դա վերաբերում է այն շրջաններին, որտեղ կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջանալ:
Հրահանգվել է նավերին վերադառնալ նավահանգիստ: Ընդ որում, Ֆուցզյանում քաղաքացիական նավերի նավակազմում կա ավելի քան 30 հազար նավ:
Նախօրեին «Նեպարտակ» թայֆունը Թայվանի հյուսիս-արևելյան հատվածում երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, 70 մարդ վիրավորվել էր, իսկ հարյուր հազարավոր տներ` վնասվել:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
A Brand-New Section on Idram&IDBank
5
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition



