Համակարգիչ, գրապահարան եւ գրասեղան՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին
ОБЩЕСТВОՏավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներին կնվիրաբերվեն համակարգիչներ, գրապահարաններ ու գրասեղաններ: Վաղը կառավարության հերթական նիստին կներկայացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվեկշիռներում ամրացված՝ համապատասխանաբար 40 միլիոն 926 դրամ եւ 2 միլիոն 413 հազար 824 դրամ արժողությամբ գույքը Տավուշի մարզպետարանին ամրացնելու նախագիծը` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով: Բացի այդ՝ 2 միլիոն 520 հազար դրամին համարժեք գրասենյակային գույք էլ կնիրաբերվի Տավուշի մարզպետարանին:
Ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին կհատկացվի 125 գրասեղան, 178 գրապահարան եւ բազմաթիվ այլ գրասենյակային գույք ու համակարգիչներ:
Կառավարության «Գույք նվիրելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության վարչական նոր շենք տեղափոխվելու հետ իրենց հաշվեկշռիռներում գրանցված գույքի մի մասի հետագա օգտագործման ոչ նպատակահարմարությամբ:
Նախագիծը մշակվել է ԱԳՆ աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից: Այն կառավարության նիստին կներկայացնի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



