Համակարգիչ, գրապահարան եւ գրասեղան՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին
SOCIETYՏավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներին կնվիրաբերվեն համակարգիչներ, գրապահարաններ ու գրասեղաններ: Վաղը կառավարության հերթական նիստին կներկայացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվեկշիռներում ամրացված՝ համապատասխանաբար 40 միլիոն 926 դրամ եւ 2 միլիոն 413 հազար 824 դրամ արժողությամբ գույքը Տավուշի մարզպետարանին ամրացնելու նախագիծը` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով: Բացի այդ՝ 2 միլիոն 520 հազար դրամին համարժեք գրասենյակային գույք էլ կնիրաբերվի Տավուշի մարզպետարանին:
Ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին կհատկացվի 125 գրասեղան, 178 գրապահարան եւ բազմաթիվ այլ գրասենյակային գույք ու համակարգիչներ:
Կառավարության «Գույք նվիրելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության վարչական նոր շենք տեղափոխվելու հետ իրենց հաշվեկշռիռներում գրանցված գույքի մի մասի հետագա օգտագործման ոչ նպատակահարմարությամբ:
Նախագիծը մշակվել է ԱԳՆ աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից: Այն կառավարության նիստին կներկայացնի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



