Համակարգիչ, գրապահարան եւ գրասեղան՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներին կնվիրաբերվեն համակարգիչներ, գրապահարաններ ու գրասեղաններ: Վաղը կառավարության հերթական նիստին կներկայացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվեկշիռներում ամրացված՝ համապատասխանաբար 40 միլիոն 926 դրամ եւ 2 միլիոն 413 հազար 824 դրամ արժողությամբ գույքը Տավուշի մարզպետարանին ամրացնելու նախագիծը` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով: Բացի այդ՝ 2 միլիոն 520 հազար դրամին համարժեք գրասենյակային գույք էլ կնիրաբերվի Տավուշի մարզպետարանին:
Ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներին կհատկացվի 125 գրասեղան, 178 գրապահարան եւ բազմաթիվ այլ գրասենյակային գույք ու համակարգիչներ:
Կառավարության «Գույք նվիրելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության վարչական նոր շենք տեղափոխվելու հետ իրենց հաշվեկշռիռներում գրանցված գույքի մի մասի հետագա օգտագործման ոչ նպատակահարմարությամբ:
Նախագիծը մշակվել է ԱԳՆ աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից: Այն կառավարության նիստին կներկայացնի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



