Ինչպե՞ս համեղ եգիպտացորեն պատրաստել
ЛАЙФԵգիպտացորեն սիրում են բոլորը: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն ինչպե՞ս ճիշտ պատրաստել եգիպտացորենը, որպեսզի այն առավել համեղ լինի:
Ognov կայքն առաջարկում է եգիպտացորենը եփելիս ավելացնել երկու կարևոր բաղադրիչներ, որոնք եգիպտացորենն ավելի հյութեղ և համեղ կդարձնեն:
Ի՞նչ է անհրաժեշտ համեղ եգիպտացորեն պատրաստելու համար
- 5 եգիպտացորեն
- Ջուր
- 1 բաժակ կաթ
- 50 գ կարագ
Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:
Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:
Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:
Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա:
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



