Ինչպե՞ս համեղ եգիպտացորեն պատրաստել
ԼԱՅՖԵգիպտացորեն սիրում են բոլորը: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն ինչպե՞ս ճիշտ պատրաստել եգիպտացորենը, որպեսզի այն առավել համեղ լինի:
Ognov կայքն առաջարկում է եգիպտացորենը եփելիս ավելացնել երկու կարևոր բաղադրիչներ, որոնք եգիպտացորենն ավելի հյութեղ և համեղ կդարձնեն:
Ի՞նչ է անհրաժեշտ համեղ եգիպտացորեն պատրաստելու համար
- 5 եգիպտացորեն
- Ջուր
- 1 բաժակ կաթ
- 50 գ կարագ
Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:
Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:
Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:
Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



