Ինչպե՞ս համեղ եգիպտացորեն պատրաստել
LIFEԵգիպտացորեն սիրում են բոլորը: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն ինչպե՞ս ճիշտ պատրաստել եգիպտացորենը, որպեսզի այն առավել համեղ լինի:
Ognov կայքն առաջարկում է եգիպտացորենը եփելիս ավելացնել երկու կարևոր բաղադրիչներ, որոնք եգիպտացորենն ավելի հյութեղ և համեղ կդարձնեն:
Ի՞նչ է անհրաժեշտ համեղ եգիպտացորեն պատրաստելու համար
- 5 եգիպտացորեն
- Ջուր
- 1 բաժակ կաթ
- 50 գ կարագ
Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:
Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:
Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:
Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



