ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում իրականացված ահաբեկչությունը
ОБЩЕСТВОՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բաղդադում իրականացված սարսափելի հարձակումը: Մենք կանգնում ենք Իրաքի և նրա ժողովրդի կողքին` գործադրելով մեր ջանքերը հանուն ահաբեկչության վերացման` դրա բոլոր ձևերում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Իրաքի մայրաքաղաքի Կարադա շրջանում հուլիսի 3-ին ականապատ մեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ: Դա վերջին տարիներին Իրաքում իրականացված ամենամահացու ահաբեկչական գործողությունն է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



