ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում իրականացված ահաբեկչությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բաղդադում իրականացված սարսափելի հարձակումը: Մենք կանգնում ենք Իրաքի և նրա ժողովրդի կողքին` գործադրելով մեր ջանքերը հանուն ահաբեկչության վերացման` դրա բոլոր ձևերում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Իրաքի մայրաքաղաքի Կարադա շրջանում հուլիսի 3-ին ականապատ մեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ: Դա վերջին տարիներին Իրաքում իրականացված ամենամահացու ահաբեկչական գործողությունն է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



