ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում իրականացված ահաբեկչությունը
SOCIETYՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բաղդադում իրականացված սարսափելի հարձակումը: Մենք կանգնում ենք Իրաքի և նրա ժողովրդի կողքին` գործադրելով մեր ջանքերը հանուն ահաբեկչության վերացման` դրա բոլոր ձևերում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Իրաքի մայրաքաղաքի Կարադա շրջանում հուլիսի 3-ին ականապատ մեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ: Դա վերջին տարիներին Իրաքում իրականացված ամենամահացու ահաբեկչական գործողությունն է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



