ԱՄԷ-ի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել արտասահմանում ազգային հագուստ չկրել
ОБЩЕСТВОԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին չկրել ազգային հագուստ արտասահմանում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Այս նախազգուշացումն արվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ոստիկանությունը ԱՄՆ-ի Օհայո նահանգում ձերբակալել էր Էմիրաթների քաղաքացի մի գործարարի, ով հագել էր երկար սպիտակ ազգային հագուստ և գլուխը փաթաթել էր սպիտակ թաշկինակով: Նա մնում էր Էյվոն քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ կասկածների տեղիք էր տվել և հյուրանոցի աշխատակիցները ոստկանություն էին կանչել:
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր էջում խորհուրդ է տվել չկրել ազգային հագուստ արտասահմանում, պահպանել տեղի վարքականոնները: Խորհուրդ է տրվել նաև կանանց չկրել հիջաբ այն եվրոպական երկրներում, որտեղ դա արգելված է:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



