ԱՄԷ-ի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել արտասահմանում ազգային հագուստ չկրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին չկրել ազգային հագուստ արտասահմանում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Այս նախազգուշացումն արվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ոստիկանությունը ԱՄՆ-ի Օհայո նահանգում ձերբակալել էր Էմիրաթների քաղաքացի մի գործարարի, ով հագել էր երկար սպիտակ ազգային հագուստ և գլուխը փաթաթել էր սպիտակ թաշկինակով: Նա մնում էր Էյվոն քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ կասկածների տեղիք էր տվել և հյուրանոցի աշխատակիցները ոստկանություն էին կանչել:
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր էջում խորհուրդ է տվել չկրել ազգային հագուստ արտասահմանում, պահպանել տեղի վարքականոնները: Խորհուրդ է տրվել նաև կանանց չկրել հիջաբ այն եվրոպական երկրներում, որտեղ դա արգելված է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



