ԱՄԷ-ի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել արտասահմանում ազգային հագուստ չկրել
SOCIETYԱրաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին չկրել ազգային հագուստ արտասահմանում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Այս նախազգուշացումն արվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ոստիկանությունը ԱՄՆ-ի Օհայո նահանգում ձերբակալել էր Էմիրաթների քաղաքացի մի գործարարի, ով հագել էր երկար սպիտակ ազգային հագուստ և գլուխը փաթաթել էր սպիտակ թաշկինակով: Նա մնում էր Էյվոն քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ կասկածների տեղիք էր տվել և հյուրանոցի աշխատակիցները ոստկանություն էին կանչել:
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր էջում խորհուրդ է տվել չկրել ազգային հագուստ արտասահմանում, պահպանել տեղի վարքականոնները: Խորհուրդ է տրվել նաև կանանց չկրել հիջաբ այն եվրոպական երկրներում, որտեղ դա արգելված է:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



