Սպանություն Վանաձորում. Մահացածը վերջերս էր ՌԴ-ից ժամանել
ОБЩЕСТВОԱյսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում արդեն մահացած վիճակով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանը: Մահացածի հստակ տարիքը դեռ պարզ չէ, մոտ 40-50 տարեկան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա վերջերս էր Վանաձոր եկել մորը տեսակցելու: Նախնական տվյալներով՝ Արմեն Մնացականյանը մահացել է կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով:
Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի բուսաբանական այգում: Արմեն Մնացականյանի մորն արդեն տեղեկացրել են դեպքի մասին:
Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



