Սպանություն Վանաձորում. Մահացածը վերջերս էր ՌԴ-ից ժամանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում արդեն մահացած վիճակով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանը: Մահացածի հստակ տարիքը դեռ պարզ չէ, մոտ 40-50 տարեկան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա վերջերս էր Վանաձոր եկել մորը տեսակցելու: Նախնական տվյալներով՝ Արմեն Մնացականյանը մահացել է կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով:
Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի բուսաբանական այգում: Արմեն Մնացականյանի մորն արդեն տեղեկացրել են դեպքի մասին:
Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



