Սպանություն Վանաձորում. Մահացածը վերջերս էր ՌԴ-ից ժամանել
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում արդեն մահացած վիճակով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանը: Մահացածի հստակ տարիքը դեռ պարզ չէ, մոտ 40-50 տարեկան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա վերջերս էր Վանաձոր եկել մորը տեսակցելու: Նախնական տվյալներով՝ Արմեն Մնացականյանը մահացել է կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով:
Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի բուսաբանական այգում: Արմեն Մնացականյանի մորն արդեն տեղեկացրել են դեպքի մասին:
Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



