Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք (մոտ 1մ շառավղով և 4մ խորությամբ). տուժածներ չկան, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, պարզվել է, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում` մայթին, առաջացել է անցք (արտաքին բացվածքը` մոտ 1մX0.5մ, խորությունը` մոտ 3մ, լայնությունը` 3մ), հարակից ճանապարհին (մոտ 2մ տարածքով) առկա են շրջանաձև ճաքեր: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



