Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք (մոտ 1մ շառավղով և 4մ խորությամբ). տուժածներ չկան, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, պարզվել է, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում` մայթին, առաջացել է անցք (արտաքին բացվածքը` մոտ 1մX0.5մ, խորությունը` մոտ 3մ, լայնությունը` 3մ), հարակից ճանապարհին (մոտ 2մ տարածքով) առկա են շրջանաձև ճաքեր: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



