Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք (մոտ 1մ շառավղով և 4մ խորությամբ). տուժածներ չկան, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, պարզվել է, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում` մայթին, առաջացել է անցք (արտաքին բացվածքը` մոտ 1մX0.5մ, խորությունը` մոտ 3մ, լայնությունը` 3մ), հարակից ճանապարհին (մոտ 2մ տարածքով) առկա են շրջանաձև ճաքեր: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



