Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես... Անի Քրիստիի հուզիչ գրառումը
ФОТОԱմերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ամբողջ աշխարհում նշվող Հայրերի օրվա կապակցությամբ, իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Մանկության իմ հուշերից ամենավառ կերպարն ու մոտ ընկերս, որի անունն անգամ տալը բավական էր, որ աչքերս կարողանային թրջվել…
Իմ հպարտ, կյանքում անարդար ճանապարհներին դեռ չհասած, մանկական հոգին ու դեմքս միայն փորձել են միշտ թաքցնել հուզմունքս ու արցունքներս, երբ Քեզ գրկել եմ հերթական հյուրախաղերից վերադառնալիս…
Տարիներ են անցել մեր հորինած հեքիաթի փոքրիկ հերոսուհու կյանքից, շատ էջեր են թերթվել, որոնք եղել են գունավոր, կամ երբեմն միգուցե և ոչ… Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես ու ուղղակի իմ լավ բարեկամը, ում ես կարող եմ Հայրիկ կոչել:
Շնորհավոր տոնդ, Պապ ջան»,- գրել է երգչուհին` տեղադրելով հետևյալ լուսանկարը

1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



