Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես... Անի Քրիստիի հուզիչ գրառումը
ՖՈՏՈԱմերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ամբողջ աշխարհում նշվող Հայրերի օրվա կապակցությամբ, իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Մանկության իմ հուշերից ամենավառ կերպարն ու մոտ ընկերս, որի անունն անգամ տալը բավական էր, որ աչքերս կարողանային թրջվել…
Իմ հպարտ, կյանքում անարդար ճանապարհներին դեռ չհասած, մանկական հոգին ու դեմքս միայն փորձել են միշտ թաքցնել հուզմունքս ու արցունքներս, երբ Քեզ գրկել եմ հերթական հյուրախաղերից վերադառնալիս…
Տարիներ են անցել մեր հորինած հեքիաթի փոքրիկ հերոսուհու կյանքից, շատ էջեր են թերթվել, որոնք եղել են գունավոր, կամ երբեմն միգուցե և ոչ… Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես ու ուղղակի իմ լավ բարեկամը, ում ես կարող եմ Հայրիկ կոչել:
Շնորհավոր տոնդ, Պապ ջան»,- գրել է երգչուհին` տեղադրելով հետևյալ լուսանկարը

1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



