Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես... Անի Քրիստիի հուզիչ գրառումը
PHOTOԱմերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ամբողջ աշխարհում նշվող Հայրերի օրվա կապակցությամբ, իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Մանկության իմ հուշերից ամենավառ կերպարն ու մոտ ընկերս, որի անունն անգամ տալը բավական էր, որ աչքերս կարողանային թրջվել…
Իմ հպարտ, կյանքում անարդար ճանապարհներին դեռ չհասած, մանկական հոգին ու դեմքս միայն փորձել են միշտ թաքցնել հուզմունքս ու արցունքներս, երբ Քեզ գրկել եմ հերթական հյուրախաղերից վերադառնալիս…
Տարիներ են անցել մեր հորինած հեքիաթի փոքրիկ հերոսուհու կյանքից, շատ էջեր են թերթվել, որոնք եղել են գունավոր, կամ երբեմն միգուցե և ոչ… Դու դեռ իմ կյանքում հոգուս նույն մոտ ընկերն ես ու ուղղակի իմ լավ բարեկամը, ում ես կարող եմ Հայրիկ կոչել:
Շնորհավոր տոնդ, Պապ ջան»,- գրել է երգչուհին` տեղադրելով հետևյալ լուսանկարը

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



