Չիկագոյում գնդակահարել են մեքսիկական «Ձայն»-ի մասնակցին
ОБЩЕСТВО«Ձայն» շոուի մեքսիկական տարբերակի մասնակից Ալեխանդրո «Ջանո» Ֆուենտեսը մահացել է ամերիկյան Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)՝ հարձակման հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին՝ երգչի ծննդյան օրը։ Ֆուենտեսը պատրաստվում էր ընկերների հետ գնալ նշելու, երբ մեքենային զինված մեկն է մոտեցել եւ պահանջել, որ երգիչը դուրս գա մեքենայից։ Ֆուենտեսը հրաժարվել է, ինչից հետո անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել եւ փախել է։
45-ամյա Ֆուենտեսը գլխի երեք վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, հաղորդում է Lenta-ն։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



