Չիկագոյում գնդակահարել են մեքսիկական «Ձայն»-ի մասնակցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ձայն» շոուի մեքսիկական տարբերակի մասնակից Ալեխանդրո «Ջանո» Ֆուենտեսը մահացել է ամերիկյան Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)՝ հարձակման հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին՝ երգչի ծննդյան օրը։ Ֆուենտեսը պատրաստվում էր ընկերների հետ գնալ նշելու, երբ մեքենային զինված մեկն է մոտեցել եւ պահանջել, որ երգիչը դուրս գա մեքենայից։ Ֆուենտեսը հրաժարվել է, ինչից հետո անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել եւ փախել է։
45-ամյա Ֆուենտեսը գլխի երեք վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, հաղորդում է Lenta-ն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



