Չիկագոյում գնդակահարել են մեքսիկական «Ձայն»-ի մասնակցին
SOCIETY«Ձայն» շոուի մեքսիկական տարբերակի մասնակից Ալեխանդրո «Ջանո» Ֆուենտեսը մահացել է ամերիկյան Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ)՝ հարձակման հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին՝ երգչի ծննդյան օրը։ Ֆուենտեսը պատրաստվում էր ընկերների հետ գնալ նշելու, երբ մեքենային զինված մեկն է մոտեցել եւ պահանջել, որ երգիչը դուրս գա մեքենայից։ Ֆուենտեսը հրաժարվել է, ինչից հետո անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել եւ փախել է։
45-ամյա Ֆուենտեսը գլխի երեք վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, հաղորդում է Lenta-ն։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



