Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիին ցմահ ազատազրկման են դատապարտել
ОБЩЕСТВОԿահիրեի Քրեական դատարանը` դատավոր Մուհամեդ Շիրին Ֆահմիի նախագահությամբ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է ցմահ ազատազրկման` Քաթարի օգտին լրտեսություն անելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` դատական նիստի ընթացքը հեռարձակել է եգիպտական հեռուստատեսությունը: Վեց այլ մեղադրյալների մահապատժի են դատապարտել` կախաղան բարձրացնելու միջոցով:
Դատական նիստի սկզբում դատավորը հայտարարել է, որ ողջ դատական գործընթացի ժամանակ 99 լսումներ են տեղի ունեցել, 48 վկաների են հարցաքննել, որոնց թվում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների:
Հնչեղություն ստացած գործով մեղադրյալ էր հանդիսանում 11 անձ, որոնցից երեքին դատել են հեռակա կարգով: Իսկ դատավճիռը կարդալիս մեղադրյալները գտնվել են հատուկ վանդակաճաղերով պատված տարածքում:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



