Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիին ցմահ ազատազրկման են դատապարտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿահիրեի Քրեական դատարանը` դատավոր Մուհամեդ Շիրին Ֆահմիի նախագահությամբ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է ցմահ ազատազրկման` Քաթարի օգտին լրտեսություն անելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` դատական նիստի ընթացքը հեռարձակել է եգիպտական հեռուստատեսությունը: Վեց այլ մեղադրյալների մահապատժի են դատապարտել` կախաղան բարձրացնելու միջոցով:
Դատական նիստի սկզբում դատավորը հայտարարել է, որ ողջ դատական գործընթացի ժամանակ 99 լսումներ են տեղի ունեցել, 48 վկաների են հարցաքննել, որոնց թվում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների:
Հնչեղություն ստացած գործով մեղադրյալ էր հանդիսանում 11 անձ, որոնցից երեքին դատել են հեռակա կարգով: Իսկ դատավճիռը կարդալիս մեղադրյալները գտնվել են հատուկ վանդակաճաղերով պատված տարածքում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



