Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիին ցմահ ազատազրկման են դատապարտել
SOCIETYԿահիրեի Քրեական դատարանը` դատավոր Մուհամեդ Շիրին Ֆահմիի նախագահությամբ, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է ցմահ ազատազրկման` Քաթարի օգտին լրտեսություն անելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` դատական նիստի ընթացքը հեռարձակել է եգիպտական հեռուստատեսությունը: Վեց այլ մեղադրյալների մահապատժի են դատապարտել` կախաղան բարձրացնելու միջոցով:
Դատական նիստի սկզբում դատավորը հայտարարել է, որ ողջ դատական գործընթացի ժամանակ 99 լսումներ են տեղի ունեցել, 48 վկաների են հարցաքննել, որոնց թվում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների:
Հնչեղություն ստացած գործով մեղադրյալ էր հանդիսանում 11 անձ, որոնցից երեքին դատել են հեռակա կարգով: Իսկ դատավճիռը կարդալիս մեղադրյալները գտնվել են հատուկ վանդակաճաղերով պատված տարածքում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



