Ապրիլին զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան կնվիրեն
ОБЩЕСТВОԱպրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան կնվիրեն:
Հունիսի 26-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու նիստի ընթացքում կներկայացվի Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան նվիրելու նախագիծը: Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեում գտնվող բնակարանը կստանան Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, եւ եղբայրը՝ Սերյոժա Հարությունյանը:
Ըստ նախագծի՝ զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքն առանց իրավահաստատող փաստաթղթերի բնակություն է հաստատել Գաջագործների փողոցի թիվ 40 4-րդ կարգի վթարային շենքի բնակարաններից մեկում, որը ենթակա է ազատման։
«Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաեւ վերոնշյալ ընտանիքի բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը, նպատակահարմար է գտնվել մշակել ավագանու համապատասխան որոշում, որը հնարավորություն կտա ապահովելու զոհված՝ Գրիգոր Հարությունյանի ընտանիքի կեցության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները», - գրված է այնտեղ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



