Ապրիլին զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան կնվիրեն
SOCIETYԱպրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան կնվիրեն:
Հունիսի 26-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու նիստի ընթացքում կներկայացվի Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան նվիրելու նախագիծը: Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեում գտնվող բնակարանը կստանան Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, եւ եղբայրը՝ Սերյոժա Հարությունյանը:
Ըստ նախագծի՝ զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքն առանց իրավահաստատող փաստաթղթերի բնակություն է հաստատել Գաջագործների փողոցի թիվ 40 4-րդ կարգի վթարային շենքի բնակարաններից մեկում, որը ենթակա է ազատման։
«Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաեւ վերոնշյալ ընտանիքի բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը, նպատակահարմար է գտնվել մշակել ավագանու համապատասխան որոշում, որը հնարավորություն կտա ապահովելու զոհված՝ Գրիգոր Հարությունյանի ընտանիքի կեցության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները», - գրված է այնտեղ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



