Ապրիլին զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան կնվիրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան կնվիրեն:
Հունիսի 26-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու նիստի ընթացքում կներկայացվի Գրիգոր Հարությունյանի ընտանիքին բնակարան նվիրելու նախագիծը: Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեում գտնվող բնակարանը կստանան Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, եւ եղբայրը՝ Սերյոժա Հարությունյանը:
Ըստ նախագծի՝ զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքն առանց իրավահաստատող փաստաթղթերի բնակություն է հաստատել Գաջագործների փողոցի թիվ 40 4-րդ կարգի վթարային շենքի բնակարաններից մեկում, որը ենթակա է ազատման։
«Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաեւ վերոնշյալ ընտանիքի բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը, նպատակահարմար է գտնվել մշակել ավագանու համապատասխան որոշում, որը հնարավորություն կտա ապահովելու զոհված՝ Գրիգոր Հարությունյանի ընտանիքի կեցության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները», - գրված է այնտեղ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



