Disney World այգին փակել է բոլոր լողափերը երեխայի վրա ալիգատորի հարձակումից հետո
ОБЩЕСТВОWalt Disney World զվարճանքի համալիրն Օրլանդոյում, որտեղ ալիգատորը տարել է 2-ամյա երեխայի, որոշում է կայացրել փակել բոլոր լողափերը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 մարդ, մասնավորապես, շերիֆի օգնականները, ինչպես նաեւ վայրի բնության պահպանության աշխատակիցները: Բացի այդ, տղային փնտրում են հիդրոլոկատորի եւ ուղղաթիռների միջոցով:
Պատահարը տեղի է ունեցել հունիսի 15-ին Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում՝ Walt Disney World զվարճանքների այգու տարածքում: Տղայի որոնողական աշխատանքների ընթացքում սպանվել է չորս ալիգատոր, սակայն հերձման արդյունքում երեխայի մասունքներ չեն հայտնաբերվել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



