Disney World այգին փակել է բոլոր լողափերը երեխայի վրա ալիգատորի հարձակումից հետո
SOCIETYWalt Disney World զվարճանքի համալիրն Օրլանդոյում, որտեղ ալիգատորը տարել է 2-ամյա երեխայի, որոշում է կայացրել փակել բոլոր լողափերը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 մարդ, մասնավորապես, շերիֆի օգնականները, ինչպես նաեւ վայրի բնության պահպանության աշխատակիցները: Բացի այդ, տղային փնտրում են հիդրոլոկատորի եւ ուղղաթիռների միջոցով:
Պատահարը տեղի է ունեցել հունիսի 15-ին Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում՝ Walt Disney World զվարճանքների այգու տարածքում: Տղայի որոնողական աշխատանքների ընթացքում սպանվել է չորս ալիգատոր, սակայն հերձման արդյունքում երեխայի մասունքներ չեն հայտնաբերվել:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



