Disney World այգին փակել է բոլոր լողափերը երեխայի վրա ալիգատորի հարձակումից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWalt Disney World զվարճանքի համալիրն Օրլանդոյում, որտեղ ալիգատորը տարել է 2-ամյա երեխայի, որոշում է կայացրել փակել բոլոր լողափերը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 մարդ, մասնավորապես, շերիֆի օգնականները, ինչպես նաեւ վայրի բնության պահպանության աշխատակիցները: Բացի այդ, տղային փնտրում են հիդրոլոկատորի եւ ուղղաթիռների միջոցով:
Պատահարը տեղի է ունեցել հունիսի 15-ին Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում՝ Walt Disney World զվարճանքների այգու տարածքում: Տղայի որոնողական աշխատանքների ընթացքում սպանվել է չորս ալիգատոր, սակայն հերձման արդյունքում երեխայի մասունքներ չեն հայտնաբերվել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



