Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացմանը կհատկացվի լրացուցիչ 534 հազար եվրո
ОБЩЕСТВОԿառավարությունը հավանություն տվեց ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը:
«Փոփոխության համաձայն, ԵՆԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրի լրացուցիչ 534 հազար եվրոյի վարկային միջոցներ»,- կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
Նոր անցակետերում տեղադրված կլինեն ժամանակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն, և քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



