Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացմանը կհատկացվի լրացուցիչ 534 հազար եվրո
SOCIETYԿառավարությունը հավանություն տվեց ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը:
«Փոփոխության համաձայն, ԵՆԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրի լրացուցիչ 534 հազար եվրոյի վարկային միջոցներ»,- կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
Նոր անցակետերում տեղադրված կլինեն ժամանակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն, և քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



