Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացմանը կհատկացվի լրացուցիչ 534 հազար եվրո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն տվեց ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը:
«Փոփոխության համաձայն, ԵՆԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրի լրացուցիչ 534 հազար եվրոյի վարկային միջոցներ»,- կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
Նոր անցակետերում տեղադրված կլինեն ժամանակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն, և քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



