5–ամյա երեխան Mercedes է նվիրել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ դաստիարակչուհուն
ЛАЙФՔուվեյթում մանկապարտեզի 5–ամյա սան Նուր Ալ Ֆարիսը շքեղ նվեր է պատրաստել իր դաստիարակչուհու համար: Առատաձեռն երեխան որոշել է շնորհակալություն հայտնել ուսուցչուհուն «ավարտելու» կապակցությամբ՝ թանկարժեք Mercedes նվիրելով նրան:
Նվերը հանձնելուց առաջ փոքրիկ Ալ Ֆարիսը լուսանկարվել է մեքենայի մոտ, որի հողմապակու վրա արաբերեն գրված է. «Այս մեքենան իմ սիրելի ուսուցչուհի Նադիայի համար է»:
Բնականաբար թանկարժեք մեքենան գնել է երեխայի հայրը, որի անունը չի նշվում: Ինչպես հայտնում են տեղական պարբերականները՝ հայրը նման շքեղ նվեր է մատուցել, քանի որ դաստիարակչուհին օգնել է երեխային դուրս գալ մոր կորստից հետո ծանր իրավիճակից:
Աղբյուրը՝ Daily Mail
Պատրաստեց՝ Յանա
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



