5–ամյա երեխան Mercedes է նվիրել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ դաստիարակչուհուն
ԼԱՅՖՔուվեյթում մանկապարտեզի 5–ամյա սան Նուր Ալ Ֆարիսը շքեղ նվեր է պատրաստել իր դաստիարակչուհու համար: Առատաձեռն երեխան որոշել է շնորհակալություն հայտնել ուսուցչուհուն «ավարտելու» կապակցությամբ՝ թանկարժեք Mercedes նվիրելով նրան:
Նվերը հանձնելուց առաջ փոքրիկ Ալ Ֆարիսը լուսանկարվել է մեքենայի մոտ, որի հողմապակու վրա արաբերեն գրված է. «Այս մեքենան իմ սիրելի ուսուցչուհի Նադիայի համար է»:
Բնականաբար թանկարժեք մեքենան գնել է երեխայի հայրը, որի անունը չի նշվում: Ինչպես հայտնում են տեղական պարբերականները՝ հայրը նման շքեղ նվեր է մատուցել, քանի որ դաստիարակչուհին օգնել է երեխային դուրս գալ մոր կորստից հետո ծանր իրավիճակից:
Աղբյուրը՝ Daily Mail
Պատրաստեց՝ Յանա
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



