5–ամյա երեխան Mercedes է նվիրել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ դաստիարակչուհուն
LIFEՔուվեյթում մանկապարտեզի 5–ամյա սան Նուր Ալ Ֆարիսը շքեղ նվեր է պատրաստել իր դաստիարակչուհու համար: Առատաձեռն երեխան որոշել է շնորհակալություն հայտնել ուսուցչուհուն «ավարտելու» կապակցությամբ՝ թանկարժեք Mercedes նվիրելով նրան:
Նվերը հանձնելուց առաջ փոքրիկ Ալ Ֆարիսը լուսանկարվել է մեքենայի մոտ, որի հողմապակու վրա արաբերեն գրված է. «Այս մեքենան իմ սիրելի ուսուցչուհի Նադիայի համար է»:
Բնականաբար թանկարժեք մեքենան գնել է երեխայի հայրը, որի անունը չի նշվում: Ինչպես հայտնում են տեղական պարբերականները՝ հայրը նման շքեղ նվեր է մատուցել, քանի որ դաստիարակչուհին օգնել է երեխային դուրս գալ մոր կորստից հետո ծանր իրավիճակից:
Աղբյուրը՝ Daily Mail
Պատրաստեց՝ Յանա
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



