Ինչ պետք է անի յուրաքանչյուր կին՝ գեղեցիկ եւ երիտասարդ մնալու համար
ЛАЙФՑանկացած տարիքում կանանց երիտասարդության եւ գեղեցկության պահպանման գործնական խորհուրդներ.
1. Գիտակցաբար ձգտել գեղեցիկ եւ գրավիչ տեսք ունենալ: Նման մտադրության անկեղծությունը երկար տարիների ընթացքում գեղեցիկ արտաքին տեսքի երաշխիք է: Մինչեւ կինը գեղեցիկ տեսք ունենալու պարտականություն չստանձնի, ոչ մի դիմահարդարման միջոց չի օգնի, նույնիսկ շատ թանկը: Պետք չէ ժամանակ եւ ուժեր խնայել գեղեցկությունը եւ երիտասարդությունը պահպանելու վրա: Եվ խոսքը ոչ այնքան փաստացի արտաքինի մասին է, որքան ինքն իրեն եւ իր գեղեցկությանը վերաբերմունքի: Ձեզ գեղեցիկ զգացեք, եւ մյուսները դա կտեսնեն եւ կգնահատեն:
2. Հաճախ ժպտացեք: Ժպիտը փոխակերպում է ցանկացած դեմք` նրան գրավչություն տալով: Հետո էլ, այն ի վիճակի է ձեր եւ շրջապատի համար լավ տրամադրություն ստեղծել:
3. Մեջքն ուղիղ պահեք: Միշտ ուշադրություն դարձրեք ձեր կեցվածքին: Գլուխը պետք է մի քիչ բարձրացված լինի, ուսերը` իջեցված եւ հետ տարված:
4. Թող ձեր տրամադրությունը դրական լինի: Ավելի հաճախ մտածեք որեւէ լավ բանի մասին, նկատեք ձեր արժանիքները, եւ դուք ավելի ներդաշնակ եւ գրավիչ տեսք կունենաք: Ամենից հաճախ կանայք նույնիսկ չեն կասկածում, թե որքան գեղեցիկ են: Մի նվազեցրեք ձեր գրավչությունը եւ նկատեք այն:
5. Գնահատեք սեփական մարմինը եւ նրա ամենօրյա ջանքերը: Եվ ինչ տարբերություն, թե ինչ չափսի հագուստ եք կրում, ինչ մարմնաձեւեր ունեք: Մարմինը ձեր հավատարիմ դաշնակիցը եւ զինակիցն է, որն ամեն օր կատարում է ձեր բազմաթիվ առաջադրանքներ: Գնահատեք դա:
6. Ձեր թերությունները արժանիքի վերածեք: Որոշ հայտնիներ կատարելապես տիրապետում են այդ տեխնիկային` թերությունն իսկական ադամանդի վերածելու: Փորձեք եւ սեփական «թերություններից» բողոքելու փոխարեն, սիրեք դրանք եւ դրանք վերածեք վառ արժանիքների եւ առանձնահատուկ գծերի:
7. Բացահայտորեն արտահայտեք ձեզ եւ ձեր անհատականությունը: Որքան ավելի բաց լինեք աշխարհի առաջ, նրա գեղեցկության, այնքան ավելի գրավիչ եւ անսովոր տեսք կունենաք ուրիշների աչքում:
8. Սպորտով զբաղվեք եւ մարմինն ճկուն պահեք: Դա թույլ կտա ոչ միայն սլացիկ եւ ձգված մնալ, այլեւ կբարձրացնի օրգանիզմում էնդորֆինների մակարդակը, ինչը դրականորեն կազդի ձեր տրամադրության եւ արտաքին տեսքի վրա:
Աղբյուրը` Kleo



