Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի, փոխառությունները գերազանցել են մեկ միլիարդը
ЭКОНОМИКАԱԺ պատգամավոր, գործարար, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանի 2015թ-ի փոխառությունները կազմել են մեկ միլիարդ երկու միլիոն 418 հազար դրամ: Այս մասին իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ պատգամավորի 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Մելիք Մանուկյանի դրամական միջոցները 2015թ-ի սկզբին կազմել են 580 միլիոն 362 հազար դրամ, իսկ տարեվերջին նվազել՝ դառնալով 401 միլիոն 500 հազար դրամ:
ԲՀԿ-ական պատգամավորի նախորդ տարվա աշխատավարձն էլ կազմել է վեց միլիոն 928 հազար 270 դրամ:
Մանուկյանի կինը՝ Պալինա Աբրահամյանն էլ հայտարարագրել է ինը միլիոն դրամ դրամական միջոցներ եւ երկու միլիոն 341 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



