Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի, փոխառությունները գերազանցել են մեկ միլիարդը
ECONOMICSԱԺ պատգամավոր, գործարար, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանի 2015թ-ի փոխառությունները կազմել են մեկ միլիարդ երկու միլիոն 418 հազար դրամ: Այս մասին իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ պատգամավորի 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Մելիք Մանուկյանի դրամական միջոցները 2015թ-ի սկզբին կազմել են 580 միլիոն 362 հազար դրամ, իսկ տարեվերջին նվազել՝ դառնալով 401 միլիոն 500 հազար դրամ:
ԲՀԿ-ական պատգամավորի նախորդ տարվա աշխատավարձն էլ կազմել է վեց միլիոն 928 հազար 270 դրամ:
Մանուկյանի կինը՝ Պալինա Աբրահամյանն էլ հայտարարագրել է ինը միլիոն դրամ դրամական միջոցներ եւ երկու միլիոն 341 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



