Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի, փոխառությունները գերազանցել են մեկ միլիարդը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր, գործարար, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանի 2015թ-ի փոխառությունները կազմել են մեկ միլիարդ երկու միլիոն 418 հազար դրամ: Այս մասին իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ պատգամավորի 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Մելիք Մանուկյանի դրամական միջոցները 2015թ-ի սկզբին կազմել են 580 միլիոն 362 հազար դրամ, իսկ տարեվերջին նվազել՝ դառնալով 401 միլիոն 500 հազար դրամ:
ԲՀԿ-ական պատգամավորի նախորդ տարվա աշխատավարձն էլ կազմել է վեց միլիոն 928 հազար 270 դրամ:
Մանուկյանի կինը՝ Պալինա Աբրահամյանն էլ հայտարարագրել է ինը միլիոն դրամ դրամական միջոցներ եւ երկու միլիոն 341 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



