Սարաևոյում բացվել է 13 մետրանոց գրաֆիտի՝ ի հիշատակ Դևիդ Բոուիի
ОБЩЕСТВОԲոսնիայի Սարաևո քաղաքում նկարիչների խումբը համալսարանի մասնաշենքի պատին պատկերել է բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի պատկերը՝ ի հիշատակ Բոսնիական պատերազմի ժամանակ նրա մարդասիրական գործի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
13×10.5 մ կտավի վրա պատկերված է Բոուին մի քանի կերպարներով՝ հետևյալ գրառմամբ. «Նորաձևությունը փոխվում է, սակայն դուք միշտ կլինեք իմ հերոսները»:
Միջոցառումը, որին մասնակցել են մոտ 300 մարդ, ուղեկցվել է Space Oddity կոմպոզիցիայով: Պատի նկարը 1.5 ամսում ստեղծել է նկարիչ Զորան Հերցեգը:
Նշվում է, որ 1990-ականներին Բոուիին հուզել են բոսնիացիների տառապանքները, և թեև նա չի եղել Սարաևոյում, բայց լուսաբանել է այդ թեման և միջոցներ հավաքել մարդասիրական կարիքների համար:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



