Սարաևոյում բացվել է 13 մետրանոց գրաֆիտի՝ ի հիշատակ Դևիդ Բոուիի
SOCIETYԲոսնիայի Սարաևո քաղաքում նկարիչների խումբը համալսարանի մասնաշենքի պատին պատկերել է բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի պատկերը՝ ի հիշատակ Բոսնիական պատերազմի ժամանակ նրա մարդասիրական գործի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
13×10.5 մ կտավի վրա պատկերված է Բոուին մի քանի կերպարներով՝ հետևյալ գրառմամբ. «Նորաձևությունը փոխվում է, սակայն դուք միշտ կլինեք իմ հերոսները»:
Միջոցառումը, որին մասնակցել են մոտ 300 մարդ, ուղեկցվել է Space Oddity կոմպոզիցիայով: Պատի նկարը 1.5 ամսում ստեղծել է նկարիչ Զորան Հերցեգը:
Նշվում է, որ 1990-ականներին Բոուիին հուզել են բոսնիացիների տառապանքները, և թեև նա չի եղել Սարաևոյում, բայց լուսաբանել է այդ թեման և միջոցներ հավաքել մարդասիրական կարիքների համար:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



